Հայաստանը սկսում է գործողություններ՝ Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի հետ կապված

Հայաստանը սկսում է գործողություններ՝ Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի հետ կապված

«Հայաստանի համար տարօրինակ է, որ այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներով բեռնված 6 տասնյակից ավելի մեքենաներ են հետ վերադարձվում, երբ հայ մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն կատարել»: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին։

«Մենք վերցրել ենք «Ռոսսելխոզնաձորի» հրապարակած նյութերը և դրանք ուսումնասիրում ենք, որ հասկանանք, թե ինչքանով են մեր տնտեսավարողների արտադրած ապրանքներն անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք Ռուսաստանը կիրառում է։Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ տարվա մեջ 35 մեքենա է հետ վերադարձվում, հետո 2 օրվա մեջ՝ ևս 35 մեքենա՝ այն դեպքում, երբ մենք կարգավորումների և մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն արել։Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում սկսել է գործողություններ: Հրավիրվել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում»,-ասաց Քերոբյանը: