Հնգամյա երեխան մահացել է կապիկների հարձակմանը ենթարկվելուց հետո

Հնգամյա երեխան մահացել է կապիկների հարձակմանը ենթարկվելուց հետո

Հնդկաստանում հնգամյա աղջիկ երեխան մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել է կապիկների խումբը։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխան իր ընկերների հետ խաղացել է բակում։ Կապիկները հարձակվել են երեխաների վրա, կծոտել նրան՝ թողնելով խորը վերքեր։

Օգնության հասած մեծահասակներին հաջողվել է քշել կապիկներին եւ երեխային տեղափոխել հիվանդանոց։ Տեղի ոստիկանությունից տեղեկացրել են, որ միջադեպից տեղյակ են եւ երեխայի ընտանիքը կստանա փոխհատուցում։