Հերոսների ծնողները մարզպետարանում պարզաբանում են պահանջել

Հերոսների ծնողները մարզպետարանում պարզաբանում են պահանջել

Լուրերը, թե  այս օրերին տարբեր դպրոցներից, զորամասերից, հոսպիտալներից հանվում են հերոսների լուսանկարների պաստառները, փառքի անկյունները, հերոսների հարազատներին լուրջ անհանգստացնում է ։

Մեր տեղեկություններով՝ երեկ Շիրակի մարզից անմահացած հերոսների ծնողները եղել են մարզպետարանում՝ ներկայացրել իրենց մտահոգությունը եւ նշել, որ եթե նման բան արվի, կտրուկ քայլերի կդիմեն։

Տեղեկությունը «Հրապարակ»-ին հաստատեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը՝ ասելով, որ մոտ 10 ծնող մտել են մարզպետարան՝ հստակ ներկայացրել իրնց ասելիքը։
«Մե զարմանք կտրեցին, թե ով կըսե էդպես բան կա, էդպես բան չկա, չի կարող էղնի։ Մե խոսքով՝ մեզ հավաստիացրեցին, որ բացառվում է՝  էդպես բան էնեն, մենք էլ ըսեցինք՝ հըլը փորձեք, 15-ից ավել ծնողով տեսեք՝ ինչ կենենք, հերիք է, որ ոտի ելնենք ։ Չիդեմ՝ վախից է, թե իսկականից էդենց մտադրություն չունին, մենք ըսել ենք՝ հըլը փորձեք, մենք հետևողական ենք լինելու»,-ասաց փոխգնդապետի հայրը՝ Գևորգ Առաքելյանը։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ այս խոսակցությունների ֆոնին՝ դպրոցի տնօրեններին հանձնարարվել է՝ գոնե այս օրերին Փառքի անկյուններին ձեռք չտալ, անգամ որևէ փոփոխություն չանել, բայց միաժամանակ զերծ մնալ եւ այլ նոր հերոսի անունով Փառքի անկյուն չստեղծել։