Կասեմ ամենավտանգավոր բանը, որն այստեղ ֆիքսվել է

Կասեմ ամենավտանգավոր բանը, որն այստեղ ֆիքսվել է

Ամենավտանգավոր բանը, որ այստեղ ֆիքսվել է, այն է, որ եթե կա իրական սահմանագծման ու սահմանազատման պրոցես, ապա ի սկզբանե Հայաստանի իշխանությունը չպետք է տարբեր գյուղեր հայտարարեր որպես ադրբեջանական ու նոր միայն դրանից հետո սկսեր խոսել դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցեսից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր ելույթում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սա ասում եմ , որովհետև հատկապես այսպիսի պրոցեսները կարող են բավականին երկարատև լինել, բայց իշխանությունը փաստորեն իր քայլն արել է ու ըստ էության լեգիտիմացրել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այսինքն՝ ինքնին դեմարկացիան ենթադրում է բանակցություններ։ Եթե դելիմիտացիայի ժամանակ դրանք իրավական հիմքերի, քարտեզների ամրագրումներն են, ապա դեմարկացիան կոնկրետ հողի վրա աշխատանքն է, որը , նորից ասեմ, ենթադրում է նաև բանակցություններ։ Այս իշխանությանը ասում ես՝ լավ, բա ինչու ես գնում ամենավատ ճանապարհով, ասում է՝ որովհետև կռիվ կլինի։ Բանակին թիրախավորում են, բանակի մարտունակությունը կասկածի տակ են դնում, բայց 6 տարի է հենց իրենք են իշխանության»,- ասել է Աբրահամյանը։