Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ոչ միայն Մարտի 1-ի գործով

Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ոչ միայն Մարտի 1-ի գործով
Սերժ Սարգսյան

«Հրապարակին» հայտնի է դարձել, որ Մարտի 1-ի գործով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ է կանչվել ՀՔԾ հարցաքննության։ Այս մասին մեր ունեցած տեղեկությունը ՀՔԾ-ից ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի հարցաքննությունների վերաբերյալ դեռ որևէ մեկնաբանություն չեն կարող տալ։

Բացի այդ մեզ նաև հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանին շուրջ 1500 հարցից բաղկացած հարցաշար է ներկայացվել, և նա հարցաքննվել է ոչ միայն Մարտի 1-ի գործով, այլ ուրիշ թեմաներով եւս։

Մասնավորապես Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին, «Հարավկովկասյան երկաթուղու» երկաթգծերի՝ խոտանված ռելսերի վաճառքի գործով։ Ըստ որոշ աղբյուրների, այդ գումարներից նախկին իշխանությունը նաեւ զենք է ձեռք բերել։ Այս մասին նույնպես ՀՔԾ-ն որևէ բան չմեկնաբանեց։