Վահան Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ «Նորքի զինված» խմբի գործով հերթական դատական նիստն է մեկնարկել

Վահան Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ «Նորքի զինված» խմբի գործով հերթական դատական նիստն է մեկնարկել

Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ՝ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Նորքի զինված խմբի» գործով հերթական դատական նիստը։  Արթուր Վարդանյանը, Անտոն Թոթոնջյանը, Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը և այլք։ Մակյանը քիչ առաջ նշել է, որ դատարանը ստացել է Վահան Շիրխանյանի տիկնոջ դիմումն առ այն, որ Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինսուլտային նշաններ կան, որոշակի հանգամանքներ են նկարագրված, որոնք բացառում են Շիրխանյանի ներկայությունը դատական նիստին։
Հիշեցնենք. ըստ մեղադրանքի՝  Արթուր Վարդանյանը, 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել։