Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։



1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ: 



Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ։

Հատկանշական է, որ առաջին տասնյակում ԶՊՄԿ-ի, «Գազպրոմ Արմենիայի և «Գրանդ Տոբակոյի» հետ տասնյակում են հայտնվել նաև «Վայլդբերիզը», «Ամերիա» բանկը և «Արդշին» բանկը, որոնք անցած տարի տասնյակ չեն մտել։