Երեխային ծեծի ենթարկած հայ կրկնուսույցը 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել․ տեսանյութ

Երեխային ծեծի ենթարկած հայ կրկնուսույցը 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել․ տեսանյութ

Մոսկվայի դատարանը 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել կոնսերվատորիայի 23-ամյա շրջանավարտ Մհեր Մախսուդյանին , ով մեղադրվում է դաշնամուրի դասերի ժամանակ 8-ամյա երեխային ծեծի ենթարկելու մեջ։

Մհերը կրկնուսույց էր աշխատում մոսկվայաբնակ ընտանիքներից մեկի մոտ։ Նա երեխային պատրաստում էր դաշնամուրի քննության։ Այն բանից հետո, ինչ 8-ամյա աղջիկը ծնողներին բողոքել է, որ ուսուցիչն իրեն վատ է վերաբերվում, նրանք տեսահսկող սարքեր են տեղադրել բնակարանում։ Պարզվել է, որ Մհերը երեխային պարբերաբար ծեծում է ու վիրավորում։

Դատարանում Մհերը պատմել է, որ ինքն էլ այդ շրջանում քննությունների էր պատրաստվում և նյարդային վիճակում էր։

Պայմանական ազատազրկումից բացի Մհերին 2 տարով զրկել են կրկնուսույց աշխատելու իրավունքից։