Գյումրու ավտոմաքսատան հերթը ձգվում է կիլոմետրերով

Գյումրու ավտոմաքսատան հերթը ձգվում է կիլոմետրերով

Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են,որ երեկվանից Գյումրու ավտոմաքսատանը գոյացած հերթերի պատճառով այնտեղ են գիշերել:Ի դեպ, քաղաքացիներ կան,ովքեր մի քանի օր է,ինչ հերթ են կանգնած:Ավտոշարասյունն այս պահին ձգվում է կիլոմետրերով: Մեզ ահազանգած քաղաքացու խոսքերով ինքը 1000-ից ավել հաճախորդների ցանկում է,իսկ հերթը ստվարանալու փոխարեն, գնալով խտանում է: Քաղաքացին վստահեցնում է,որ այդ տեմպերով մաքսատան աշխատակիցները աշխատանքը չեն կարող ավարտել  մինչև Ամանորի գիշերը: 

Հիշեցնենք, որ  ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել,որ Գյումրու մաքսատունը  կաշխատի մինչև  դեկտեմբերի 31-ը՝  ժամը  21.00: