Կեցցե՞ ՀՀԿ-ն․ Դանիել Իոաննիսյանն անվստահություն է հայտնում Արտակ Զեյնալյանին

Կեցցե՞ ՀՀԿ-ն․ Դանիել Իոաննիսյանն անվստահություն է հայտնում Արտակ Զեյնալյանին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արդարադատության նախարարությունը շրջանառել է հակակոռոպցիոն ռազմավարությունը 2019-2022 թվականների համար, որում այսպիսի ձևակերպում կա՝ «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»… (Կեցցե՞ ՀՀԿ-ն):

Նախարարությունը նաև մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմնական փոփոխությունները (կապված ապօրինի հարստացման, միասնական մարմնի ստեղծման և այլնի հետ) իրականացնել միմիայն 2021-2022 թվականներին… 3 տարուց, Կառլ, 3 տարուց: Ուկրաինայում դա արվեց հեղափոխությունից ընդամենը մեկ տարի հետո:

Սույնով իմ բացահայտ անվստահությունն եմ հայտնում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և պահանջում պատշաճ հանրային քննարկման դնել հակակոռուպցիոն ռազմավարությունը»: