Կպայքարեն համացանցում ֆուտբոլիստների դեմ վիրավորանքների հրապարակման դեմ

Կպայքարեն համացանցում ֆուտբոլիստների դեմ վիրավորանքների հրապարակման դեմ

ՈՒԵՖԱ-ն հրապարակում է հատուկ ծրագիր, որով կպայքարի համացանցում ֆուտբոլիստների դեմ վիրավորանքների հրապարակման ու տարածման դեմ։ Ծրագրի նպատակը այն է, որպեսզի թույլ չտան մարդկանց, տարբեր մրցաշարերի ժամանակ ֆուտբոլիստների դեմ դիսկրիմինացիան կամ վիրավորական այլ գրառումներ կամ այլ գործողությունների հրապարակումը։

ՈՒԵՖԱ-ն այս թեմայով նաեւ նախատեսում է կրթա-լուսավորչական արշավ անցկացնել, ցուցադրելով վավերագրական կինոնկարներ եւ այլ նյութեր։ Ծրագիրը կմեկնարկի հուլիսի վեցին՝ Եվրոպայի ֆուտբոլի կանանց առաջնության մեկնարկով։ Կիրականացվի ակտիվ մոնիթորինգ եւ բոլոր տեսակի վիրավորական գրառումները կհեռացվեն համացանցից։