«Զվարթնոցից» ՌԴ սահմանապահների դուրսբերման հարցը լուծված է

«Զվարթնոցից» ՌԴ սահմանապահների դուրսբերման հարցը լուծված է

«Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման հարցը լուծված է, Երևանն ու Մոսկվան այդ հարցն այլևս չեն քննարկում։ Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է, չեմ կարծում, որ այստեղ քննարկում կա։ Փորձ է արվում այս գործընթացը ներկայացնել իբրև միջպետական պայմանագրի խախտում։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Սա եղել է միջգերատեսչական համաձայնություն, որի նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ սահմանապահներին, թեթևացնել նրանց բեռը։ Այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա։ Մենք տեղեկացրել ենք՝ շնորհակալ ենք, օգնեցիք, բայց հիմա այդ օգնության կարիքը չունենք»,- նշել է նա: