Ի՞նչ փոխհատուցում․ մեր տները անգին են, վաճառքի հանելու բան չունենք

Ի՞նչ փոխհատուցում․ մեր տները անգին են, վաճառքի հանելու բան չունենք

Ի՞նչ է լինելու, եթե էս ամեն ինչը իրականություն դառնա՞։ Ասեմ՝ ինչ է լինելու։ Հայաստան ենք կորցնելու։ Մարդիկ մտածում են, թե մենք մենակ մեր տների համար ենք փողոց դուրս եկել, ասում են՝ ձեզ փոխհատուցում կանենք, բայց մենք թուրքին վաճառելու հող չունենք, թուրքին վաճառելու տուն չունենք, մեր տունը անգին է, մեր տունը ոչ ոք չի կարող գնել։  Այս մասին քիչ առաջ Տավուշում լրագրողների հետ զրույցում պայքարի դուրս եկած քաղաքացիներից մեկը։

«Մենք ծնվել ենք ստեղ, ապրել ու ապրում ենք ստեղ, էս արյունով գծած հողերն էլ կարող ենք պաշտպանել։ Նորից ու նորից ասում եմ, որ չէ, ստեղ հարցը հաստատ մենակ տները չեն։ Մենք անգամ մեր հերոս տղերքի հուշարձանների աչքերի մեջ չենք կարում նայենք։ Մենք ստեղ ապրել ենք, որ հենց էդ տղերքի արածը մնա, գնահատվի, պաշտպանվի։ Մեր գյուղից մի երիտասարդ չկա, որ գնա ուրիշ տեղ ապրելու, բոլորն էլ ստեղ են տունը ստեղծել։ Չիմանաք, որ հեշտ է ստեղ ապրելը, ստեղծելը, մենք էլ կարող ենք գնանք ուրիշ տեղ ապրենք, աշխատենք, ստեղծենք, բայց էս ա մեր հողը»,- ասաց նա։