Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուն պետք է լինի ընտրացուցակի 2-րդ համարը

Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուն պետք է լինի ընտրացուցակի 2-րդ համարը

Տիգրան Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի ավագանու ընտրությունններում  Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուն պետք է լինի ընտրացուցակի 2֊րդ համարը

Այն որ Գյումրի֊Երևան երթուղուց շատերին է պարտք մնացել Փաշինյանը` փաստ է, նաև բնական։
Բնական է նաև այն, որ պարտատերերից շատերը չեն խորշի հարմար պահին ընդունեն վարչապետական գահը։ Սա բոլորից լավ գիտակցելով, Նիկոլ Փաշինյանը պետք է երկարաժամկետ պլանում Երևանի քաղաքապետ դարձնի մինիմալ ամբիցիայի տեր որևէ զինակցի (եթե այդպիսին կա իհարկե)։ Իսկ ավագանու ընտրացուցակի 1֊ին համարը կրողը կարող է ընտրություններից կարճ ժամանակ անց առաջին գծում «զոհվել» որևէ  կոռուպցիոն սկանդալի արդյունքում։
Իրենց հերթին,  քաղաքապետի թեկնածու մյուս ուժերը պետք է տեսնեն խաղի ամբողջ պատկերը և չկենտրոնանան միայն առաջին համարին քննադատելու և նրան «վնասազերծելու» վրա։