Քու վերցակ (աքաղաղ) հալավ իմ քոնը հարամ անե՞ս․․․

Քու վերցակ (աքաղաղ) հալավ իմ քոնը հարամ անե՞ս․․․

Քաղաքապետը որոշել է ժամը 7-ին բոլորին արթնացնել։ 

Մանկությանս տարիների մեր «բուձելնիկ» աքաղաղին հիշեցի։ Մի կարմրակատար աքաղաղ էր տատս բերել, ասում էր՝ «Սա տասը չէ, քսան հավի էլ թիթռեվ կանի , մի քանի թոխս եմ տինելու»։ 

Առավոտ կանուխ, ժամը 6-ն էլ չկար, էդ վիզը երկար կարմրակատար աքաղաղը սկսեց ծուղրուղու կանչել։ Էնքան էլ բարձր էր կանչում, ասես՝ «պաժառնի մեքենա լիներ»։ Տատս վեր թռավ, աշխարհի անեծքը թափեց աքաղաղի վրա․ 
-Քու վերցակ (աքաղաղ) հալավ իմ քոնը հարամ անե՞ս․․․

Երբ աքաղաղը ձայնը կտրեց, տատս եկավ, որ պառկի, էլի սկսեց կանչել։ Էնքան երկա՜ր․․․Մեկ էլ էն տեսա, որ տատս դանակն առավ  ու դուրս թռավ։ Ես էլ հետևից։ Էն պահին հասա, որ աքաղաղի երկու ոտերը մի ձեռքով բռնել, դրել էր ոտքերի տակ, վիզը ձգել ու դանակը դեմ է տվել։ 
- Տատի՜ բա հավերը,- փորձեցի խիղճ արթնացնել։
- Սասդ կտրի, ես տրա վիզը պիտի պուկեմ։ 
Վիզն ու ոտերը կտրեց ու բարձրացրինք վերև։ Տատս տաք ջուր դրեց, փետրեց աքաղաղին։ Շատ էի տեսել, երբ տատս հավ էր փետրում, բայց այդ աքաղաղին մի այլ հավեսով էր փետրում։ Իսկ միսն ուտելուց ասաց՝ ես տրա վիզը պիտի օտեմ։ 

Ասելիքս ինչ է։ Այսօր քաղաքապետին «փետրում էին»։ Հավեսով։ «Վիզը պուկած» կարմրակատար մեր աքաղաղին հիշեցի։ Գործը չհասնի դրան։