Պատրաստ ենք մեղմացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է ԱՄՆ-ի նախապայմանը

Պատրաստ ենք մեղմացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է ԱՄՆ-ի նախապայմանը

ԱՄՆ-ը պատրաստ է մեղմացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ հանուն Ուկրաինայի հարցով «լուրջ բանակցությունների» և այնտեղից ռուսական զորքերի դուրսբերման։Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը։ Կոնգրեսում քննարկումների ժամանակ պաշտոնյան նաև ասել է, որ Միացյալ նահանգները չի կարողանալու Ուկրաինային Abrams տանկեր տրամադրել այս գարնանը։

Նուլանդն այսպիսի հայտարարություն է արել վերջին օրերին Զելենսկի-Պուտին հեռակա բանավոր «փոխհրաձգության» ֆոնին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե ՌԴ նախագահն իր համար ոչ ոք է և իրեն այլևս չի հետաքրքրում։ Ի պատասխան, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Զելենսկին վաղուց Պուտինի հակառակորդը չէ։

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի հրամանագրով ամրագրվել է նրա և Պուտինի միջև բանակցությունների առկախումը։