Հայաստանի հավաքականի ավագը՝ Թուրքիայի հետ խաղի մասին

Հայաստանի հավաքականի ավագը՝ Թուրքիայի հետ խաղի մասին

Թուրքիայի հավաքականը որակով շատ ֆուտբոլիստներ ունի։ Նրանցից շատ ֆուտբոլիստներ խաղում են բարձրակարգ առաջնություններում։ Մենք արդեն երեք օր է՝ ուսումնասիրում ենք Թուրքիայի հավաքականին ու գիտենք արդեն նրանց թույլ ու ուժեղ կողմերը։ Այս մասին քիչ առաջ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։

«Փորձելու ենք փակել նրանց ուժեղ կողմերն ու օգտագործել թույլ կողմերը։ Հույս ունենք, որ դա կստացվի մեզ մոտ։ Մենք շատ լավ ենք տրամադրված, բոլորս էլ գիտենք՝ ինչ խաղ է սա մեզ համար։ Ես շատ ուրախ եմ, որ խաղի բոլոր տոմսերը սպառված են։ Միանշանակ սա մեծ օգնություն է ֆուտբոլիստներիս համար»,- հավելեց նա։