Նախկին դատախազը հայտնվել է վատ վիճակում․ Արարատ բանկը նրա գլխին մի քանի հազար դոլար է կուտակել

Նախկին դատախազը հայտնվել է վատ վիճակում․ Արարատ բանկը նրա գլխին մի քանի հազար դոլար է կուտակել

Նախկին դատախազ Ռաֆայել Կարապետյանը հայտնվել է անելանելի դրության մեջ, նրա դուստրը ժամանակին Արարատ բանկից 20 հազար ԱՄՆ դոլար վարկ է վերցրել եւ չի կարողանում մարել՝ ինքն ու ամուսինը լուրջ առողջական խնդիրներ ունեն․ հարցը մնացել է նախկին դատախազի ուսերին։ Բանկն էլ իր հերթին չմարած ամիսներին տոկոսներ է ավելացրել։

Ռաֆայելն առողջական խնդիրներ ունի, նա անգամ չկարողացավ զրուցել մեզ հետ, իրավիճակը ներկայացրեց ընկերոջ տղան՝ Սիմոնը․ «Ռաֆայելը սկսել է տոկոսներ տալ, գումարը մարել, սակայն եկել է մի պահ, եւ ընդհատվել է գումար տալը, դրանից հետո դատի հարց է եղել, դատարանը հաստատել է, որ նրա պարտքը մնում ա 5 հազար դոլար, 250 դոլար էր տոկոս։ Բայց սրանք դնում են, տոկոսը ուռացնում են մինչեւ 8 հազար դոլար՝ մայր գումարն էլ հետը»։

Ռաֆայել Կարապետյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այս խնդրի կապակցությամբ մի քանի անգամ դիմում է գրել, սակայն անպատասխան․ «Փաշինյանն ասում էր, որ տոկոսները հանում են, սակայն բան էլ չեն անում։ Հիմա էս մարդը դռնեդուռ ա ընկել, աղջիկն էլ հիվանդ ա։ Վարկը վերցրել էին, որ ինչ-որ բան սարքեին, բայց չեն կարողացել, ամուսինն էլ է հիվանդ։ Աղջիկն ու փեսեն իր խնամքին են»։

Մեր զրուցակցի խոսքով՝ Ռաֆայելը պարտաճանաչորեն փակել է վարկը, սակայն հիմա չի կարողանում․ «Ասում ա՝ գոնե մնա այդ 5 հազար դոլարը եւ 250 դոլարը, ինչպես դատարանը որոշել ա, ասում ա՝ ես այդ գումարը տամ, մարեմ, հիմա թե ոնց ա մարում, ինչ ա անում՝ չգիտեմ, թեկուզ ինքը բարձր թոշակ ա ստանում»։