Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցը պատրաստ է

Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցը պատրաստ է

Այսօր օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի, ԽՍՀՄ քառակի չեմպիոն գյումրեցի լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանի ծննդյան օրն է։ Անվանի ծանրորդն այսօր կդառնար 64 տարեկան։

Անգնահատելի է Հայ ազգի մեծանուն որդու ավանդը մարզաշխարհում։ Մեծ է նրա ավանդը նաև Հայաստանն ու, մասնավորպես, Գյումրին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Լեգենդար մարզիկը մշտապես կանգնած է եղել մարզաշխարհի և մարզիկների կողքին։ Շատ կարևոր է Յուրի Վարդանյան մարզիկի, նրա անցած մարզական ուղու, հաջողությունների ու ձեռքբերումների մասին հարուստ պատմությունը գալիք սերունդներին փոխանցելը։

Լեգենդար մարզիկի անունը կրող ծանրամարտի մարզադպրոցի կառուցումը սպասված իրողություն էր բոլորիս համար։ Համայնքի միջոցներով կառուցված մարզադպրոցն արդեն պատրաստ է շահագործման, շինաշխատանքներն ավարտված են։

Գյումրու համայնքապետարան