Բաքվում ընթանում է հայ ռազմագերիներ Լյուդվիդ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը

Բաքվում ընթանում է հայ ռազմագերիներ Լյուդվիդ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը

Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիդ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Ըստ ադրբեջանական կողմի, երկու հայ ռազմագերիները մեղադրվում են այն բանում, որ «Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կտտանքների են ենթարկել ադրբեջանցի ռազմագերիների եւ գործել այլ ծանր հանցագործություններ»։

Այսօրվա նիստում ներկայացվեց մեղադրական եզրակացությունը։

Նշենք, որ ադրբեջանական կողմը երկու հայ ռազմագերիներին ներկայացնում է որպես «պատերազմի հանցագործներ»։