ԵԽ-ն «պատժում» է Վրաստանին․ դատապարտող բանաձև է ընդունվել

ԵԽ-ն «պատժում» է Վրաստանին․ դատապարտող բանաձև է ընդունվել

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Վրաստանի իշխող կուսակցության կողմից ներկայացված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Նշվում է, որ բանաձեւին կողմ է քվեարկել 425, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30 պատգամավոր։

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ բանաձեւը պարունակում է այնպիսի կետեր, ինչպիսիք են Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ առանց վիզայի ռեժիմի վերանայումը եւ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների սահմանումը։

Հիշեցնենք, որ հիշյալ օրինագծի պատճառով Վրաստանում ներքաղաքական իրադրությունը լարվել է․ վերջին օրերին բախումներ են տեղի ունեցել ընդդիմության ներկայացուցիչների և ոստիկանների միջև։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես կտրականապես դեմ է այդ օրինագծին՝ նշելով, որ դա «ռուսական» է։ 

Մինչդեռ իշխող կուսակցությունն ու գործադիր իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և դա ավելի է մերձեցնելու ԵՄ թեկնածու-անդամի կարգավիճակ ունեցող Վրաստանին դեպի լիակատար անդամակցություն։