Ինչ կապ ունեն Թրամփի թիմակիցն ու Թրամփի փեսայի փաստաբանը աղմկահարույց հետաքննության հետ

Ինչ կապ ունեն Թրամփի թիմակիցն ու Թրամփի փեսայի փաստաբանը աղմկահարույց հետաքննության հետ

Միացյալ Նահանգներում, ինչպես հայտնի է, հետաքննվում է գործ, կապված ներում ստանալու գործընթացում առկա կոռուպցիոն դրվագների առկայության հետ։ New York Times պարբերականի փոխանցմամբ, հայտնի են դարձել սույն գործի հետ կապված որոշ մանրամասներ։ Մասնավորապես, գործի շրջանակներում ներգրավված են նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների փաստաբան Էբբի Լոուելը եւ Թրամփի նախընտրական արշավի դրամահավաքի համակարգող Էլիոթ Բրոյդին։

Ըստ պարբերականի, դատախազները ամռանը հատկապես քննություն են անցկացրել, պարզելու համար, թե որքանով կարող են նշված երկու անձինք կապ ունենալ հայտնաբերված կոռուպցիոն մեխանիզմի հետ։ Դատախազներին հետաքրքրել է հատկապես կալիֆորնիացի հոգեբան Հյու Բարասի ձերբակալման դրվագը։ Հոգեբան Բարասը ձերբակալվել էր հարկերից խուսափելու համար, իսկ նրա ազատ արձակմամբ հետաքրքրված է եղել մեծահարուստ Սենֆորդ Դիլլերը։ Միլիարդատեր Դիլլերը իբրեւ թե կապ է հաստատել Լոուելի եւ Բրոյդիի հետ։