Վանեցյանը պատասխանել է Independent-ի հարցերին

Վանեցյանը պատասխանել է Independent-ի հարցերին

Independent պարբերականը, վերահրապարակելով AP պարբերականի լրագրող Ավետ Դեմուրյանի հոդվածը, ներկայացրել է Հայաստանում վերջին շաբաթներին ծավալվող ներքաղաքական զարգացումները։

«Հազարավոր ցուցարարներ են հավաքվել Հայաստանի մայրաքաղաքում, որպեսզի շարունակեն ճնշում գործադրել վարչապետի վրա: Նրանք պահանջում են, որ նա հրաժարական տա այն բանից հետո, երբ խաղաղության համաձայնագիր է ստորագրել հարեւան Ադրբեջանի հետ, որը ներքին ընդդիմությունը համարում է ազգային շահերի դավաճանություն»։

Հրապարակման մեջ նշվում է, որ հաշտությունը կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ՝ 44 օր Լեռնային Ղարաբաղում տեւած ծանր պատերազմից հետո։ Հոդվածագիրը նշում է, որ մոտ 4 հազար ցուցարարներ երթով անցել են Երեւանի կենտրոնով՝ վանկարկելով «Նիկոլ հեռացիր»։

Նշվում է նաեւ ոստիկանության իրականացրած գործողությունների, բազմաթիվ ցուցարարներին բերման ենթարկելու մասին, սակայն նաեւ ասվում է, որ ոստիկանությունը ավելի ծավալուն գործողություններին չի խանգարել։

Հոդվածում հպանցիկ ներկայացվում է նաեւ Արցախյան ազատամարտի մասին, ինչպես նաեւ մանրամասներ՝ եռակողմ Հայտարարությունից եւ ռուսական խաղաղապահ առաքելությունից։ Ներկայացվում է նաեւ Պուտինի խոսքը ՀԱՊԿ Խորհրդի նիստում։

Անդրադարձել են նաև Հայաստանի ընդդիմությանը, որի առաջնորդները համարում են, որ Փաշինյանը պատասխանատու է այն բանի համար, որ չի կարողացել բանակցություններ վարել, ռազմական գործողությունների ավելի վաղ դադարեցման համար, որոնք կարող էին ավելի շահեկան լինել Հայաստանի համար:

Հոդվածում ընդդիմության առաջնորդներից, «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի դիրքորոշումն է ներկայացված:

Արթուր Վանեցյանը շեշտեց, որ ընդդիմությունը չի ձգտում չեղյալ հայտարարել խաղաղության համաձայնագիրը: «Ներկայիս իշխանությունները, որոնք լիովին ձախողվել են պետք է անհապաղ հեռանան իշխանությունից և այլ քաղաքական ուժերի թույլ տան փորձել գոնե բարելավել իրավիճակը. Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կտա փրկել մեր արժանապատվությունը»: