Բելգիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

Բելգիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

«Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և այս գործընթացում Եվրամիության միջնորդական ջանքերին»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Բելգիայի Թագավորության դեսպան Միշել Պետերմանսը։

«Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ զարգացման գործընթացին և իր աջակցությունն է հայտնում այդ գործընթացում ԵՄ միջնորդությանը»,- ասել է դիվանագետը։