ՆԱՏՕ-ի վարժանքներն ընդդեմ Ռուսաստանի են․ ԱՄՆ-ում խոստովանեցին

ՆԱՏՕ-ի վարժանքներն ընդդեմ Ռուսաստանի են․ ԱՄՆ-ում խոստովանեցին

ՆԱՏՕ-ի տարբեր երկրների զորավարժությունները, որոնք այս գարնանը տեղի կունենան Եվրոպայում, «փաստացի» անցկացվում են Ռուսաստանի Դաշնության դեմ։

Ինչպես հաղորդում է Ren TV-ն, այս մասին New York Times-ին ասել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսը։

Հրատարակության տվյալներով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գարնանային զորավարժությունները կլինեն ամենախոշորը սառը պատերազմից ի վեր։ 

Ըստ Ուիլյամսի, նախկինում նմանատիպ զորավարժությունների ժամանակ «թշնամու անունը չէր նշվում»։
«Այժմ, այս տարի, մենք իրականում զորավարժություններ ենք անցկացնում ռուսների դեմ, մենք կռվում ենք մեր պոտենցիալ թշնամու դեմ»,- ասել է գեներալը։

Ապրիլի 16-ին հաղորդվել էր, որ առաջիկա երկու ամիսներին Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների շարք է անցկացվելու։ Դրանցում կներգրավվեն դաշինքի ուժերը, զորավարժությունների մի մասը տեղի կունենա Ռուսաստանի հետ սահմանի մոտ։ Ընդհանուր առմամբ, վարժանքների շարքին կմասնակցի 20 հազար զինվորական։
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ այդ զորավարժությունները սադրիչ բնույթ ունեն և ուղղված են Ռուսաստանի դեմ։