Ո՜նց էր նկատել․․․

Ո՜նց էր նկատել․․․

Քոչարյանի հարցազրույցն էի լսում Ագնեսա Խամոյանի հետ։ Քաղաքական մասը կթողնեմ, որովհետև  երկրում, ուր բնակչության թվից շատ քաղաքագետներ կան, թող նրանք զբաղվեն վերլուծությամբ, իմ ուշադրությունը զրույցի ընթացքում գրավեց Քոչարյանի դիտողականությունը։ Քաղաքական սև ու սպիտակի մասին խոսելուց լրագրողին ասաց․ (բառացի չի մեջբերումը)․ «ինչպես դուք եք համադրել սև ու սպիտակը»։ Լրագրողի զգեստը սև ու սպիտակի համադրություն էր։ Այս ծանր իրավիճակում ո՜նց էլ նկատում է,- մտածեցի։

Ակամայից հիշեցի նրա աշխատողներից մեկի գրառումը։ Հետաքրքիր է։

Քոչարյանն այլևս նախագահ չէր։

2009թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԼՂՀ անկախության տոնական միջոցառումներին ներկա էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Դրանցից մեկի ժամանակ լրագրողները շրջապատեցին նրան: Բարեւեց. «Հը, ո°նց եք», ապա ժպտալով քննախույզ հայացք նետեց. «Էս ինչքա~ն եք գեղեցկացել...»: Զվարթ ծիծաղի միջից մի լրագրողուհի հակադարձեց, թե` պարո՛ն Նախագահ, ինչի առաջ գեղեցիկ չէի՞նք: Պատասխանը չուշացավ. «Դե, առաջ ձեր հարցերին էի ավելի շատ նայում, քան` ձեզ...»:

․․․ Ագնեսայի հետ հարցազրույցի ընթացքում, փաստորեն, և՛ «հարցերին էր նայում», և՛ զրուցակցին։