Մոսկվայում մեկնարկել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների հանդիպումը

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում 9 երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։