ՔՊ-ի թեկնածուն կազինո խաղալով ապագա է կառուցում
Արթիկի բնակիչներն ահազանգում են, որ Արթիկի քաղաքապետի ԺՊ Արման Աջամօղլյանը, ով դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արթիկ խոշորացված համայնքի ՔՊ-ական ցուցակով առաջադրված ավագանու թեկնածուն է, քաղաքապետի աթոռին դեռ չնստած, թույլ է տալիս ապօրինի գործողություններ։ Խոսքը էլեկտրական հենասյուների վրա քարոզչության համար գովազդային վահանակների տեղադրումների մասին է` առանց ավագանու թույլտվության և համապատասխան որոշումների։
Արման Աջամօղլյանը բանավոր հանձնարարել է` լույսի հենասյուներին ամրացնել վահանակներ, ասելով, որ իր պատասխանատվության ներքո թող անեն այդ աշխատանքները, մարզպետի ու ոստիկանապետի «добро»-ն, կարևորը, ունենք։
Բացի սրանից, մեզ ուղարկել են նաեւ մի լուսանկար, որտեղ ՔՊ-ի՝ Արթիկի քաղաքապետի թեկնածու Անանիկ Ոսկանյանն ընկերոջ հետ խաղատանն է, լուսանկարին էլ կից գրառում է արված․ «Ախպերս ու ես կազինո ենք խաղում, որ կառուցենք ձեր ապագան»։
Կարծիքներ