Ցանցահենային հարձակում է իրականացվել իրանական ավիաընկերության վրա 

Ցանցահենային հարձակում է իրականացվել իրանական ավիաընկերության վրա 

Ցանցահենային հարձակում է իրականացվել իրանական Mahan Air ավիաընկերության վրա։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդարության, հարձակումը, սակայն ավիափոխադրողին լուրջ վնաս չի հասցրել։ Ավիաընկերությունը ներկայումս իրականացնում է իր ինչպես ներքին, այնպես էլ միջազգային թռիչքները, ըստ չվացուցակի՝ առանց ընդհատումների։ Ցանցահենները հարձակվել են Mahan Air-ի ներքին համակարգերի վրա։ Հայտնի է նաեւ, որ ավիափոխադրողը արդեն նման խնդրի բախվել է նախկինում։