Վրաերթի պատճառով զոհվել է 5 մարդ, տուժել եւս 40-ը․ մանրամասներ Ս․ Ծննդյան շքերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպից

Վրաերթի պատճառով զոհվել է 5 մարդ, տուժել եւս 40-ը․ մանրամասներ Ս․ Ծննդյան շքերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպից

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուոքեշո քաղաքում, Սուրբ Ծննդյան շքերթի ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հայտնի են դարձել մանրամասներ։ Մասնավորապես, հայտնի է դարձել, որ զոհվել է հինգ մարդ, մարմնական վնասվածքներ ստացել եւս 40 մարդ։

Քաղաքի հիվանդանոցներ են դիմում մարդիկ, որոնք այս կամ այն կերպ տուժել են տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, երբ մեքենան մխրճվել էր շքերթի մասնակից մարդկանց բազմության մեջ։ Գործի քննության համար հիվանդանոց է տեղափոխվել եւս մեկ անձ, ով, ըստ տեղի իրավապահների «առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում։