Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել Երեւանին եւ Բաքվին ցուցաբերել զսպվածություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել Երեւանին եւ Բաքվին ցուցաբերել զսպվածություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անհանգստություն է հայտնել, կապված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նախօրեից սկսված լարվածության հետ։ «Խիստ անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Երկու երկրների համար չափազանց կարեւոր է ցուցաբերել զսպվածություն եւ օգտագործել շփման բոլոր միջոցները, ինչպես ուղիղ կապի, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջոցով»,- գրել է Կլաարը իր թվիթերյան էջում։