Տրիբունալ՝ Պուտինի և Լուկաշենկոյի համար․ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակները կողմ են քվեարկել

Տրիբունալ՝ Պուտինի և Լուկաշենկոյի համար․ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակները կողմ են քվեարկել

ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակներ Էրկին Գադիրլին և Քենուլ Նուրուլլաևան կողմ են քվեարկել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների համար Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարության հարցով տրիբունալ ստեղծելու առաջարկությանը։

Ուշագրավ է, որ Բաքվի ներկայացուցիչների դիրքորոշման վրա չեն ազդել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկարամյա ջանքերը՝ պաշտպանելու Ադրբեջանի շահերը և նրա «շատ սերտ» կապերը նախագահի և մասնավորապես այս երկրի առաջին տիկնոջ հետ։ 

Ադրբեջանն ակնհայտորեն ցանկանում է ճաղերի հետևում տեսնել Լուկաշենկոյին՝ Վլադիմիր Պուտինի մտերմագույն դաշնակցին։

Նշենք, որ Հայաստանը չի մասնակցել քվեարկությանը։