Չիմանալ թումանյանական լեզուն, հավասար է չտիրապետել հայերենին

Չիմանալ թումանյանական լեզուն, հավասար է չտիրապետել հայերենին

Այսօր հայոց մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Թումանյանը ծնվեց, որ ապրեցնի հայերենն ու հային: Նա ոչ միայն գրեց, այլև` իր մասին գրել ստիպեց մի ամբողջ հայ և օտար գրական աշխարհի, քանի որ լռել ու անտարբեր անցնել նրա հարուստ գրական գանձարանի կողքով պարզապես անհնար էր: Չկարդալ ու չճանաչել թումանյանական լեզուն, հավասար է չիմանալ ու չտիրապետել հայերենին, հայի կարևոր բարոյական արժեքներին ու ինքնությանը:

Թումանյանն իր ստեղծահործություններով ստիպում է ոչ միայն հային, այլև` օտարներին`  շսիրել ու խորհել, ամուր պահել  հայրենիքը, սերը, բնության մեջ ամեն ինչ, վախենալ` Աստծուց: Լեզուն ու միտքը ճկուն ու  սահուն պահելու համար,շ պետք է կարդալ Թումանյան, պետք է ճանաչել Թումանյանին` Թումանյան կարդալով:

Հովհաննես Թումանայնի մասին գրում են մեծերը`

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը` լինի առակ, թե քառյակ, հեքիաթ, թե պատմվածք, հովվերգություն, թե վիպերգություն: Նա եղավ մեզ համար այն, ինչ Պուշկինը ռուսների համար, միցկեևիչը` լեհերի համար: Ավետիք Իսահակյան
Այո′, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը: Մի խոսքով, Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ:

Ստեփան Զորյան

Ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնպես էլ բարձր է Հովհաննես Թումանյանի բարոյական դեմքը։ Ինչպես խորն են Հայաստանի լճերը, այնպես էլ խորն են Թումանյանի մտքերը։

Պավլո Տիչինա

Թումանյանի ճակատին էր գրված՝ լինել հայ ժողովրդի ետմիջնադարյան պատմության կենսագիրը:

Պարույր Սևակ

Ի՜նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի՜ նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք:

Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ:

Պավլո Տիչինա