Կիեւում ջերմ եւ անմիջական շփում ունեցա. Աննա Հակոբյան

Կիեւում ջերմ եւ անմիջական շփում ունեցա. Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբույքան էջում լուսանկարներ է հրապարակել Կիև կատարած այցից՝ կից գրելով.

«Կիեւում ջերմ եւ անմիջական շփում ունեցա Չեխիայի, Էստոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Լիտվայի առաջին տիկինների, եւ Դանիայի, Սլովենիայի եւ Սլովակիայի Պարոնների հետ։ Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման եւ կյանքի անմարդկային պայմանների հարցը։