Ես նիստին կներկայանամ, պետք չէ ինձ բերման ենթարկել․ Գևորգյան

Ես նիստին կներկայանամ, պետք չէ ինձ բերման ենթարկել․ Գևորգյան

Պարտադիր չէ ինձ բերման ենթարկել. Դատարանը կարող էր ընդմիջում հայտարարել, ինձ հրավիրել նիստին։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որի մասին գրել էինք։

«Հավանաբար կան ինչ-որ հարցեր, որ ուզում է իմ ներկայությամբ քննարկել։ Հարգելով դատարանի որոշումը՝ կներկայանամ։ Պարզապես կարծում էի, որ ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանը բավականին կարևոր հանգամանք է և դատարանների համար տեսանելի հանգամանք է։ Մի քիչ տարօրինակ է, որ անցած շաբաթ հարգելի է եղել, իսկ այս շաբաթ՝ անհարգելի նույն փաստական հանգամանքների պարագայում։ Մեր խմբակցությունից նաև գրություն է գնացել դատարան, որ նիստերը շարունակվում են։ Ամեն դեպքում, կրնում եմ, հաջորդ շաբաթ ես կներկայանամ նիստին, քանի որ դատարանը այդպիսի որոշում է կայացրել»,- ասաց Գևորգյնաը։

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով այսօր տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որը նորից հետաձգվեց Գևորգյանի բացակայության պատճառով։ Դանիբեկյանը ասաց, որ եթե հաջորդ նիստին Գևորգյանը նորից չգա նիստին, նրան ստիպված բերման կենթարկեն դատարան։
այս գործը երկարատև ընդմիջում էր ունեցել` կապված արձակուրդների, ամբաստանյալների և փաստաբանների բացակայության հետ, ընտրությունների, Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի դիմումի։
Սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։
Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի և Գևորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն կաշառք ստանալու մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և փողերի լվացման մեջ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։
Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ՝ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։ Քոչարյանը նիստերի դահլիճում է,իսկ Արմեն Գևորգյանը կրկին բացակայում է նույն պատճառաբանությամբ՝ մասնակցում է ԱԺ հերթական նիստին, որի ընթացքում քննարկվում է մշտական հանձնաժողովների ձևավորման և նախագահների ։