Հայտնաբերվել են 40 տարի առաջ գողացված կտավները

Հայտնաբերվել են 40 տարի առաջ գողացված կտավները

Գերմանիայում հայտնաբերվել են Հանս Հոլբեյն ավագի, Յան Բրեյգել ավագի, Ֆրանս Հալսի, Յան Լիվենսի եւ Անտոնիս վան Դեյքի կտավները, որոնք գողացվել էին չորս տասնամյակ առաջ։ Այս մասին հայտնում է Spiegel Online-ը։

Ըստ հրապարակման, անհայտ անձինք կտավները գողացել էին 1979 թվականին այն ժամանակվա Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից։ Այժմ կտավները Բեռլինի պետական թանգարանի լաբորատոր ֆոնդերում են եւ անցնում են բնօրինակային հավաստիացման ստուգում։ Այլ մանրամասներ, կապված կտավների հայտնաբերման հետ, չեն հաղորդվում։