Ոստիկանները քաշքշել եւ փորձել են բերման ենթարկել Անժելա Թովմասյանին

Ոստիկանները քաշքշել եւ փորձել են բերման ենթարկել Անժելա Թովմասյանին

Ինչպես ավելի վաղ գրել ենք, Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են իրականացվում՝ ի աջակցություն տավուշցիների։ Քաղաքացիները փակել են Զաքյան-Խորենացի խաչմերուկը ՝ Պետական եկամուտների կոմիտեի դիմացի հատվածում, Չարենցի փողոցը` ՆԳ նախարարության հարակից հատվածում։

Ոստիկանությունն ուժի կիրառմամբ բերման ենթարկեց Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների։

Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին։

Նկարներում հստակ երեւում է բռնություն գործադրող ոստիկանների դեմքերը: Ոստիկանապետը պարտավոր է հետեւություն անել եւ արագորեն պատժել չափն անցած ոստիկաններին: Ինքնագոհ դեմքի արտահայտությամբ, ձեռքերին ազատություն տված ոստիկանը պետք է խստորեն պատժվի: