Զենք չենք մատակարարի․ Վրաստանում կտրուկ են արձագանքել Կիևի կոչերին

Զենք չենք մատակարարի․ Վրաստանում կտրուկ են արձագանքել Կիևի կոչերին

Կևին զենքի ցանկացած մատակարարում նշանակում է ուղիղ մասնակցություն պատերազմին․ Կոբախիձե

Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում նշանակում է անմիջական մասնակցություն ռազմական հակամարտությանը, ինչը մենք չենք կարող թույլ տալ։

Այդ մասին ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ ի պատասխան Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Պերեբինիսի հայտարարության։
Նա ափսոսանք է հայտնել Վրաստանի վերաբերյալ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների կոչերի առթիվ․

«Երկրորդ ճակատ բացելու կոչերը չեն դադարում։ Երբեմն դա անում են ուղղակիորեն, երբեմն էլ՝ անուղղակի։ Իհարկե, Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում նշանակում է անմիջական մասնակցություն ռազմական հակամարտությանը, ինչը մենք չենք կարող թույլ տալ։ Ցավալի է, որ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները գրեթե բացահայտորեն նման կոչեր են անում։ Իհարկե, սա լուրջ խնդիր է»։

Ավելի վաղ, Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Պերեբինիսը հույս է հայտնել, որ Վրաստանը կհամալրի Ուկրաինային զենք ու ռազմական տեխնիկա մատակարարող գործընկերների ցանկը։