Գյումրիում երրորդ արդյունքն է գրանցել ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամը

Գյումրիում երրորդ արդյունքն է գրանցել ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամը

Կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններում ձայների ավելի քան տասը տոկոս մասնաբաժնով Գյումրիում երրորդ արդյունքն է գրանցել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության Շիրակի մարզի համակարգող, «Գրոմ սեքյուրիթի» պահնորդական ծառայության հիմնադիր Վարդևան Հակոբյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։

«Մեր գործընկերն ընտրություններին մասնակցել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության մանդատով:

Չտիրապետելով վարչական ռեսուրսի, նյութական խոշոր միջոցների, Վարդևան Հակոբյանն ապացուցեց, որ հաղթող թեկնածու է, քաղաքի կյանքը որակապես բարելավելու ունակ ուժ:

Վարդևան Հակոբյանի հաջողությունը հստակ ցուցանում է, որ ի շահ երկրի, ի շահ մեր համայնքների կայուն զարգացման, պահեստազորի սպաները պարտավոր են հանդես գալ քաղաքացիականության ակտիվ դիրքերից, վստահորեն ներգրավվել համապետական և ՏԻՄ, այդ թվում ապագայում կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին:

Մեր շնորհավորանքները Վարդևան Հակոբյանին, Արա Զոհրաբյանին, մեզ բոլորիս»,- նշված է հայտարարության մեջ: