Google-ը տուգանվել է 1,49 միլիարդ եվրոյով

Google-ը տուգանվել է 1,49 միլիարդ եվրոյով

Եվրոպական հանձնաժողովը Google տեխնոլոգիական հսկային տուգանել է 1,49 միլիարդ եվրոյով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Տուգանքը սահմանվել է ԵՄ հակամենատիրական օրենսդրությունը խախտելու համար։ Մասնավորապես տեխնոլոգիական հսկան չարաշահել է օնլայն գովազդի շուկայում ունեցած իր գերիշխող դիրքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ AdSense-ի համար Google-ին հասանելիք տուգանքը կարող է հասնել մինչեւ 13 միլիարդ դոլար։