Քոչարյանի գործով դատավորը թիկնապահի ուղեկցությամբ եկավ դատարան. տեսանյութ

Քոչարյանի գործով դատավորը թիկնապահի ուղեկցությամբ եկավ դատարան. տեսանյութ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ եկավ դատարան, որտեղ տեղի է ունենալու Դատավորների միության հրավիրած ժողովը, որտեղ ԲԴԽ անդամներ են ընտրվելու։

Արմեն Դանիելյանը լրագրողների բազմաթիվ հարցերից ոչ մեկին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ հենց նա փոփոխեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կրկին կալանավորելով Ռ.Քոչարյանին։