Շիա մահմեդական կազմակերպությունը պահանջել է Անկարայից՝ «դուրս գալ» Իրաքից

Շիա մահմեդական կազմակերպությունը պահանջել է Անկարայից՝ «դուրս գալ» Իրաքից

Այն բանից հետո, երբ 13 թուրք զինվորականներ սպանվեցին Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից, որի մասին պաշտոնապես հայտարարեց Անկարան, եւ որի առնչությամբ ԱՄՆ-ում երկիմաստ հայտարարությամբ հանդես եկան, թուրք-ամերիկյան հարաբերություններում հերթական լարվածության պոռթկումն առաջացնելով, շիա մահմեդականների «Ասայիբ Ահլ ալ-Հաքք» /Ուղղահավատների լիգա/ կազմակերպությունը կոչ արեց Անկարային «դուրս գալ» Իրաքի տարածքից։ Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ Անկարան պետք է հարգի բարիդրացիականության սահմանները։ Նրանք նաեւ ասել են, որ ունեն տեղեկություններ, որ թուրքերը մտադիր են ներխուժել Սինջար եւ հանդիսանում են սպառնալիք Իրաքի տարածքի համար։ Այս մասին հայտնում է Sözcü-ն։