Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային պատերազմ հրահրելու մեջ

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային պատերազմ հրահրելու մեջ

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն ԱՄՆ ղեկավարությանը մեղադրել է միջուկային պատերազմ հրահրելու մեջ և զգուշացրել է, որ Վաշինգտոնը թանկ գին կվճարի, եթե որոշի ուժ կիրառել Փհենյանի դեմ։ 
Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Բոլոր փաստերը հստակ ցույց են տալիս, որ ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ-ի միջուկային պատերազմի սցենարը թեւակոխել է իր վերջնական փուլը»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Դրանում հիշեցվում է, որ ԱՄՆ միջուկային ռազմավարությունը նպատակ ունի «վերջ դնել Հյուսիսային Կորեայի անկախ պետության իշխանությանը»։