Փակում են Արագածոտնի ճանապարհը

Փակում են Արագածոտնի ճանապարհը

Այսօր մոտ 15 րոպե Գյումրի- Երևան մայրուղին փակ պահելուց հետո քաղաքացիները որոշեցին պայքարի ձևը փոխել և ևս 15 րոպե փակել են մեկ այլ կարևոր մայրուղի, կոնկրետ այս պահին որոշում կայացրեցին ուղևորվել Թալին, փակել Արագածոտնի մայրուղին։

Ըստ կազմակերպիչների` սա դեռևս իրազեկման նպատակով տարվող ակցիա է, այսկերպ փորձում են աջակցություն հայտնել տավուշցիներին, նաև ընդվզելու կոչեր անել, հեռացնել ներկա իշխանությանը։ Քաղաքացիների խոսքերով` թեթև ակցիաներին հաջորդելու են ծավալուն գործընթացներ։