Պայթյուն եւ փլուզում կոլումբիական ոսկու հանքերից մեկում

Պայթյուն եւ փլուզում կոլումբիական ոսկու հանքերից մեկում

Կոլումբիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ոսկու հանքում պայթյուն է որոտացել ու տեղի ունեցել հանքի փլուզում: Առնվազն 19 մարդ է տուժել միջադեպի հետեւանքով: Այս մասին հայտնում է El Tiempo-ն: Դեպքը տեղի է ունեցել Ռեմեդիոս համայնքում, Անտիոքիա շրջանում, «Պրովիդենսիա» հանքում: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահները սկսել են քննություն, արտակարգ պատահարի հետ կապված: Պատահարի պատճառների մասին տեղեկություններ չկան: