Ռեյունյոնի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է սյորֆինգի մարզիկի վրա

Ռեյունյոնի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է սյորֆինգի մարզիկի վրա

Հնդկական օվկիանոսում գտնվող ֆրանսիական Ռեյունյոն կղզու ափերի մոտ շնաձուկը հարձակվել է երեսուներեքամյա տղամարդու վրա, որը զբաղվել է սյորֆինգով: Նա մահացել է ստացած վնասվածքներից: Դեպքը տեղի է ունեցել Սեն-Լյո համայնքի տարածքում, ափից ոչ շատ հեռու: Շնաձկան հարձակման հետեւանքով տղամարդը կորցրել է ոտքը: Հիվանդանոց տեղափոխման ընթացքում էլ նա մահացել է: РИА Новости-իփոխանցմամբ Ռեյունյոնի իշխանությունները ավելի վաղ հայտարարություն էին տարածել, զգուշացնելով բնակիչներին լինել ավելի զգույշ ջրային մարզաձեւերով զբաղվելու ընթացքում, քանի որ մերձափնյա ջրերում կարող են շնաձկներ հանդիպել: Այս տարվա ընթացքում, Ռեյունյոնում սա արդեն երկրորդ դեպքն է, որ շնաձուկը լողում է մերձափնյա ջրերում ու հարձակվում մարդկանց վրա: