Գրիգորյանի գործով դատական նիստն ընդմիջվեց

Գրիգորյանի գործով դատական նիստն ընդմիջվեց

Երևանի  ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի  նախագահությամբ  ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի քննության հերթական դատական նիստը։

Դատարանը մինչև ժամը 14։30-ը հայտարարեց ընդմիջում, որպեսզի ներգրավված բժիշկ- էնդոկրինոլոգ փորձագետ Լուսինե Մամիկոնյանը, որը պետք է մասնակցի Գրիգորյանի առողջական վիճակի դատաբժշկական փորձաքննությանը, կարողանա դատարանին ներկայացնել աշխատանքային փորձի և մասնագիտական գործունեությանը վեաբերող անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պահանջեց մեղադրող կողմը։

Նշենք, որ Գրիգորյանը ներկա չէ դատական նիստին։