1915-ին հայերին ոչ միայն կյանքից են զրկել, այլև առգրավել նրանց ունեցվածքն ու պատմությունը․ թուրք իրավապաշտպան

1915-ին հայերին ոչ միայն կյանքից են զրկել, այլև առգրավել նրանց ունեցվածքն ու պատմությունը․ թուրք իրավապաշտպան

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Մարդու իրավունքների ասոցիացիայի Ադանայի նահանգային մասնաճյուղում տեղի է ունեցել մամուլի ասուլիս։ Ներկա են գտնվել մասնաճյուղի ղեկավար Յաքուփ Աթաշը, Թուրքիայի քրդամետ և ընդդմիադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության համանախագահ Հելին Քայան և քրդական «Ժողովրդադեմոկրատականց (HDP-ԺԴԿ) կուսակցության անդամներ, տեղեկացնում է Ermenihaber.am-ը։

Յաքուփ Աթաշը մասնավորապես նշել է. 

«1915-ին հայերին ոչ միայն կյանքից են զրկել, այլ նաև առգրավել են նրանց ունեցվածքը, գույքը, գումարը, հիշողությունները և պատմությունը։  Մի քաղաքակրթություն ջնջվեց ու կործանվեց հազարամյա հայրենիք ամբողջ հետքերով հանդերձ։ Մարդիկ, որոնք մասնակցել են 2021-ի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարությանը, անցյալ ամիս դատապարտվել են «թուրք ազգին և Թուրքիայի Հանրապետությանը հրապարակայնորեն նվաստացնելու» համար, իսկ երկուսը վերոնշյալ հոդվածով դատվել են»։

Նա նաև կոչ է արել առերեսվել և հավելել է, որ ժխտումն այնքան հաջող է եղել, որ այսօր հայերը ստիպված են ապացուցել իրենց հազարամյա գոյությունը, առավել ևս բացատրել, որ իրենք ցեղասպանության են ենթարկվել իրենց իսկ երկրում։ 

«Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն  ժխտողական այս մթնոլորտում, կյանքի բոլոր ոլորտներում ժխտողականության կրողների և խոսողների հետ միասին, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից»,- նշել է Աթաշը։