Ֆրանսիան Ուկրաինայի պատճառով չի պատերազմի ՌԴ-ի հետ․ Մակրոն

Ֆրանսիան Ուկրաինայի պատճառով չի պատերազմի ՌԴ-ի հետ․ Մակրոն

Ֆրանսիան չի թուլացնի իր ռազմական ներուժը հատուկ ռազմական գործողության պատճառով և Ուկրաինային չի մատակարարի այնպիսի զինատեսակներ, որոնք ֆրանսիական կողմին կներքաշեն անմիջականորեն Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։  Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք երբեք չենք թուլացնի մեր սեփական ռազմական ներուժը, մեր բանակի ներուժը, մեր զինվորների ներուժը»,- նրա խոսքերը մեջբերել է TF1 Info-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզը զենք է ուղարկում Ուկրաինա՝ ի վնաս սեփական բանակի։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն, հաղորդում է 360 հեռուստաալիքը։