Ինչի՞ համար է քվեարկել Արփինե Հովհաննիսյանը

Ինչի՞ համար է քվեարկել Արփինե Հովհաննիսյանը

Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացնում է, թե ինչի համար է քվեարկել․

«Այսօր, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, ես քվեարկեցի ավելի ուժեղ, ավելի ժողովրդավար Հայաստանի համար։ Քվեարկեցի այն հավատով ու խոր գիտակցումով, որ անկախ ամեն տեսակի բաժանումներից, մենք բոլորս ունենք մեկ միասնական հայրենք, որ ապագայով մտահոգված ենք ու որի ապագայի համար պատասխանատու ենք։ Քվեարկեցի այնպիսի Հայաստանի համար, որտեղ այլակարծությունը չի ճնշվում, որտեղ այլ խոսք ասողը ատելության չի արժանանում, որտեղ բոլորը հասկանում են, որ մենք ունենք միասնական հայրենիք, որի մարտահրավերները ընդհանուր են բոլորիս համար։

Քվեարկեցի այն պատասխանատվությամբ, որ մեր երկրի ապագայի համար այսքան պատասխանատու պահին, չի կարելի ստանձնել ուղղակի դիտորդի դեր, այլ անհրաժեշտ է պայքարել անվտանգ ու ժողովրդավար Հայաստանի համար»։